European Business Awards մրցույթում Հայաստանը կներկայացնի ՀԷՑ-ը

20.07.2011 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան:Մեդիամաքս: HSBC բանկային խմբի կողմից հովանավորվող European Business Awards մրցույթում Հայաստանը կներկայացնի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» /ՀԷՑ/ ընկերությունը:

«Մենք հպարտ ենք, որ ՀԷՑ-ը ներկայացնելու է Հայաստանը միջազգային ասպարեզում: Սա մեծ պատիվ է եւ կարեւոր ելակետ, որը մեզ համար նոր հեռանկարներ կբացի»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:

ՀԷՑ-ի տնտեսության եւ ֆինասների հարցերով տնօրեն Կոնստանտին Ֆեֆիլովը նշել է, որ «մենք անհամբերությամբ ենք սպասում մրցույթի հաջորդ փուլին, ուր պայքարելու ենք Ruban d’Honneur («Պատվո ժապավեն») մրցանակի համար, ինչպես նաեւ հաղթանակ ենք ակնկալում «Էկոլոգիական եւ սոցիալական պատասխանատվություն» անվանակարգում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հիմնվել է 2002-ի մայիսին: 2006-ի հունիսին Interenergo B.V.-ն դարձել է ընկերության բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: Ընդ որում, Interenergo B.V.-ի բաժնետոմսերի 67%-ը պատկանում է «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ԲԲԸ-ին:

ՀԷՑ-ը Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է եւ սպասարկում է շուրջ 950 հազ. սպառողի:

Դիտում՝ 7131
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW