«Լիդեռ» համակարգը «ծայրահեղ տարակուսանք» է հայտնել ՀՀ ԿԲ որոշման կապակցությամբ

15.07.2011 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: «Լիդեռ» դրամական փոխանցումների համակարգն այսօր «ծայրահեղ տարակուսանք» է հայտնել Հայաստանում համակարգի գործունեության դադարեցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարության կապակցությամբ:

«Համակարգը ՀՀ շուկայում գործում է 2003 թվականից: Հայաստանում համակարգի մասնակիցներ են հանդիսանում 8 բանկեր` ավելի քան 200 կետերով: Այս տարիների ընթացքում համակարգի կողմից գործընկեր-բանկերի հանդեպ պարտավորությունների կատարման ձգձգման դեպքեր չեն եղել: Միայն 2011 թվականին Հայաստանում Լիդեռ համակարգով շրջանառությունը մի քանի տասնյակ միլիոն դոլարն է կազմել: Այսպիսով, իր գործունեությամբ Լիդեռ համակարգը ՀՀ ֆինանսական համակարգի եւ տնեսության կայունությանը չի սպառնում, ինչպես նշված էր հայտարարության մեջ: Հայաստանում գործընկեր-բանկերի հետ աշխատանքի ողջ ընթացքում «Լիդեռ» ընկերությունը տեխնիկական պատճառներով միայն մեկ անգամ է դադարեցրել աշխատանքը ՀՀ բանկերից մեկի հետ: ՀՀ ԿԲ որոշման մասին հայտարարելու պահին համակարգի ղեկավարությունը բանակցություններ էր վարում այդ բանկի հետ` աշխատանքի վերականգնման ժամկետների կապակցությամբ: Լիդեռ համակարգի ղեկավարությունը հույս է հայտնում, որ տվյալ թյուրիմացության պատճառ դարձած բոլոր հնարավոր հակասությունները մոտ ժամանակներս կկարգավորվեն», - ասվում է հայտարարության մեջ:  

Մեդիամաքսը հիշեցնում է, որ հուլիսի 11-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում էր ընդունել ուժը կորցրած ճանաչել «Լիդեռ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ ԿԲ կողմից տրված թույլտվությունները:

«ԿԲ կողմից պարզվել է, որ «Լիդեռ» ոչ բանկ վարկային կազմակերպություն ՓԲԸ` 2008 թ. սկսած պարբերաբար դադարեցրել է ՀՀ տարածքում գործող մասնակից բանկերի տարածքային որոշ ստորաբաժանումների սպասարկումը: Նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը», - նշել էին ԿԲ-ում:


Դիտում՝ 6019
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW