Երեւան/Մեդիամաքս/. World Vision Հայաստանը բարեգործական ընկերությունը եւ Ամերիաբանկը ներկայացնում են համատեղ ծրագիր` «Օգնիր երեխային հանգստանալ ճամբարում”:Ծրագրի նպատակն է սփյուռքի հայկական համայնքներից ստացված հանգանակությունն ուղղել 3,000 կարիքավոր հայ երեխաների ամառային հանգիստը ճամբարներում կազմակերպելուն: «Երբ մենք World Vision կազմակերպությունից ստացանք այս առաջարկը, այն մեզ երեխաներին աջակցելու հիանալի հնարավորություն թվաց: Ամերիաբանկն անում է հնարավորը` ապահովելով հայ նոր սերնդի համար ոչ միայն կենսական պայմաններ, այլ նաեւ հող է ստեղծելով այդ սերնդի զարգացման եւ բարգավաճման համար», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:Ծրագիրը կտեւի 4 շաբաթ` ս/թ հուլիսի 14-ից մինչեւ ս/թ օգոստոսի 10-ը ներառյալ: Ամառային ճամբարների մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ գումարներ նվիրաբերելու ընթացակարգը նկարագրված է www.camp.ameriabank.am կայքում: Tweet Դիտում՝ 6247