Աշխարհաքաղաքական միջավայրը էապես ազդում է տնտեսության վրա, ասել է Տիգրան Սարգսյանը

13.07.2011 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Աշխարհաքաղաքական միջավայրը էական ազդեցություն է թողնում տնտեսության վրա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների եւ շրջանավարտների հետ հանդիպմանն այսօր ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, այդ ազդեցության չափման գործիքները իրենց զեկույցներում կիրառում են այնպիսի միջազգային վարկանիշային գործակալություններ, ինչպիսիք են Fitch-ը եւ Moodys-ը:

«Քաղաքական ռիսկերի գնահատման համար այն առաջնայինն է եւ ունի ամենամեծ տեսակարար կշիռը մնացած ցուցանիշների նկատմամբ»,- ասել է վարչապետը:

Այսօր ՀՀ վարչապետը դիպլոմներ է հանձնել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի գերազանց առաջադիմություն ցուցաբերած 81 ուսանողներին:
Դիտում՝ 5448

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW