Ավտոտեխզննության կտրոնի տրամադրման նոր կարգը ուժի մեջ է մտել
11.07.2011 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարությանը, ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների մասով պարզեցվում է տեխնիկական զննության ու կտրոնների ձեռքբերման մոտեցումը եւ ապահովվում օրենքով սահմանված միասնական սակագնային քաղաքականությունը նշված գործընթացի իրականացման ընթացքում:
Ծրագիրը սպասարկելու նպատակով 08.07.2011թ. դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համապատասխան պայմանագրեր են կնքել՝ ՎՏԲ-Հայաստան բանկը, Ինեկոբանկը, Պրոմեթեյ Բանկը, Հայէկոնոմբանկը, Հայբիզնեսբանկը, Զարգացման Հայկական Բանկը եւ Արարատբանկը:
Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար մեքենաների տերերի կողմից բանկերին եւ տեխզննման կայաններին ներկայացվող տվյալների մասին մանրամասն կարելի է ծանոթանալ ֆինանսների նախարարության կայքում՝ http://minfin.am/main.php?lang=1&mode=news&newid=1718 հղումով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: