Դիլիջանում գործելու է ոչ թե ԿԲ-ն, այլ դրա ուսումնահետազոտական կենտրոնը

08.07.2011 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2013 թվականից Դիլիջան քաղաքում կգործի ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը, իսկ բուն Կենտրոնական բանկը շարունակելու է աշխատել Երեւանում:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Մերի Շահինյանը՝ մեկնաբանելով Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի այսօր մամուլի ասուլիսում արված այն հայտարարությունը, թե 2013 թ-ին ՀՀ Կենտրոնական բանկը մտադիր է տեղափոխվել Դիլիջան:

Մերի Շահինյանը նաեւ նշել է, որ ծրագրի արժողության մասին, որն, ըստ քաղաքապետի, կկազմի $80 մլն, խոսելը վաղաժամ է, քանի որ ծրագրի ավարտը նախատեսված է 2013թ. առաջին եռամսյակում:
Դիտում՝ 8016

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW