Euromoney-ը Ամերիաբանկին ճանաչել է Հայաստանի 2011թ. լավագույն բանկ
08.07.2011 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանն այսօր Երեւանում կայացած ասուլիսում ասել է, որ բանկին մրցանակ շնորհելու հարցում հաշվի են առնվել արդյունավետ կառավարման համակարգը, տեղական շուկայում ընդլայնվող դիրքերը, նոր ծառայությունների եւ առեւտրային համակարգերի ներդրումը: Ըստ Վազրիկ Սեկոյանի, Euromoney-ի կողմից հաշվի են առնվել նաեւ բանկի զարգացման տեմպը, ֆինանսական ցուցանիշների աճը, Կասկադ բանկի հետ միաձուլումը, ինչպես նաեւ վերջին 2 տարիների ընթացքում միջազգային կառույցներից շուրջ $130 մլն-ի ներգրավումը եւ տեղաբաշխումը:
Euromoney-ը 1992 թ-ից գնահատում է համաշխարհային առումով լավագույն ֆինանսական հաստատությունների գործունեության արդյունքները: Այն սահմանում է գերազանցության 25 մրցանակ, որոնք շնորհվում են ամսագրի վարկածով աշխարհի ավելի քան 100 երկրների լավագույն բանկերին, բրոքերային եւ դիլերային ընկերություններին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: