Դիլիջանը մտադիր է դառնալ ՀՀ ֆինանսական կենտրոնը

08.07.2011 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն այսօր ասել է, որ նախատեսվում է քաղաքը ֆինանսական կենտրոն դարձնել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր մամուլի ասուլիսում Արմեն Սանթրոսյանն ասել է, որ մինչեւ այս ծրագրի մեկնարկը Դիլիջանում գործում էին միայն ՎՏԲ-Հայաստան բանկը եւ Արդշինինվեստբանկը, իսկ այժմ իրենց մասնաճյուղերն են բացել նաեւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ, ԱՐԱՐԱՏ եւ Ամերիա բանկերը:

Քաղաքապետն ասել է, որ ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԲ-ին է հանձնվել քաղաքի կենտրոնական գրադարանի շենքը, որը կապիտալ վերանորոգվել է: Նրա խոսքերով, կառուցվում է նաեւ ծառայողական շենք եւ քոթեջային թաղամաս ԿԲ աշխատակիցների համար (100-150 ընտանիք): Ծրագիրը կավարտվի 2013թ. հունվարին:

Արմեն Սանթրոսյանը նաեւ նշել է, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները քաղաքում ներդրումային ծրագրեր են իրականացնում հիմնականում զբոսաշրջության ոլորտում:

“Դիլիջանում գործում են երեք տասնյակից ավել հանգստյան տներ, որոնցում մեկօրյա հանգստի արժեքը տատանվում է 3000-ից մինչեւ 150 հազ. դրամ”,- ասել է Դիլիջանի քաղաքապետը:

Դիտում՝ 8289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW