Չգործող կազմակերպությունները կլուծարվեն

01.07.2011 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր ասել է, որ հաստատվել է տեւական ժամանակահատվածում հարկային հաշվետվություններ չներկայացրած եւ միայն փաստաթղթերում գոյություն ունեցող կազմակերպությունների ցանկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արմեն Ալավերդյանն ասել է, որ հաշվարկվել է այդպիսի մոր 40 հազար կազմակերպություն, որոնց ցանկը կտրամադրվի պետական ռեգիստրին:

«Ցանկը կճշգրտվի պետռեգիստրում, հաշվի կառնվեն շահագրգիռ կողմերի տեղեկությունները, որոնք ամփոփելուց հետո չգործող կազմակերպությունների լուծարումը եւ պետական հաշվառումից հանելու գործընթացը կիրականացվի օրենքով սահմանված ժամկետներում: Սա հնարավորություն կտա գործ ունենալ իրական սուբյեկտների, իրական պարտքերի հետ»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը:


Դիտում՝ 5643

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW