Ինեկոբանկը քարտապաններին առաջարկում է նոր արտոնյալ պայմաններ

30.06.2011 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը Ինեկոբանկի վարկառուները, արագ դրամական փոխանցումներից եւ այլ ծառայություններից օգտվող հաճախորդները APARIK+, AUTOCARD, ArCa եւ Master քարտեր կարող են ձեռք բերել տարեկան սպասարկման համար 50% եւ ավելի զեղչով :

Ինչպես նշեց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը, Ինեկոբանկը դիտարկում է քարտային բիզնեսի զարգացումը որպես բանկային ծառայությունների հեռանկարային միտումներին համընթաց զարգանալու կարեւոր գործիք եւ տարեցտարի ավելացնում է իր քարտային ծառայությունների տեսականին եւ թողարկումների ծավալը:

2011թ. սեպտեմբերից Ինեկոբանկի հաճախորդները կկարողանան ձեռք բերել նաեւ նոր չիպային Master քարտեր, որոնք առանձնանում են անվտանգության բարձրագույն մակարդակով, երկարակեցությամբ եւ ֆունկցիոնալ լայն հնարավորություններով:
Դիտում՝ 9489

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW