Ամերիաբանկն առաջարկում է Էքսպրես լիզինգ

29.06.2011 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը մշակել է ֆինանսական վարձակալության (լիզինգի) նոր տեսակ` Էքսպրես լիզինգի ծառայությունը:

Էքսպրես լիզինգի ծառայությունն առանձանում է պարզեցված ընթացակարգով` ծառայությունը մատուցելիս հիմք են ընդունվում կազմակերպության ընդամենը մի քանի կարևոր ցուցանիշներ, ինչն  էականորեն արագացնում է  ծառայության տրամադրման գործընթացը:

Էքսպրես լիզինգով ֆինանսավորումը կարող է տրամադրվել մինչև  40 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով:

Անշարժ գույք ձեռք բերելու դեպքում Էքսպրես լիզինգի ծառայությունը տրամադրվում է մինչև 10 տարի ժամկետով, իսկ շարժական գույք ձեռք բերելու համար` մինչև 5 տարի մարման ժամկետով:

Ամերիաբանկի  ֆինանսական վարձակալության պորտֆելը 28.06.11թ. դրությամբ կազմում է 1.7 մլրդ դրամ:

Դիտում՝ 7009

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW