IFC-ն հետազոտել է Հայաստանի փոքր ՀԷԿ-երը

24.06.2011 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան /IFC/ ներկայացրել է իր առաջարկությունները Հայաստանում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների /ՀԷԿ/ նախագծային եւ շինարարական բարելավումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, IFC-ի “Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման” ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանում գործող մի շարք փոքր ՀԷԿ-երի տեխնիկական զննում` առկա խնդիրների բացահայտման եւ բարելավման նպատակով:

Հետազոտության արդյունքում ներկայացվել են առաջարկություններ` շինարարական նյութերի որակի, նախագծային եւ շինարարական անհամապատասխանությունների եւ էլեկտրական համակարգի որակի բարելավման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում կապահովվի ՀԷԿ-երի հուսալի եւ անվտանգ շահագործումը:


Դիտում՝ 4658

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW