Նախատեսվում է ստեղծել 3 ազատ տնտեսական գոտի

24.06.2011 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: “Ազատ տնտեսական գոտիների մասին” օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում է ստեղծել երեք նման գոտի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նա ասել է, որ դրանցից առաջինը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գյուղատնտեսական նշանակության տնտեսական գոտին է, որում արդեն գործում են որոշ տերմինալներ:

Նրա խոսքերով, երկրորդ գոտին կստեղծվի “Մարս” գործարանի հիման վրա, որի շուրջ բանակցությունները “Սիտրոնիքս” ընկերության հետ գտնվում են վերջնական փուլում: Երրորդը կլինի բարձր տեխնոլոգիաների ազատ տնտեսական գոտին:

“Ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործում պետք է զգուշավոր լինենք, որպեսզի չխարխլենք ձեւավորված հարկային եւ մաքսային դաշտը: Եթե սրանք հաջողված ծրագրեր լինեն, ապա կընդլայնենք դաշտը”,- ասել է Տիգրան Դավթյանը:
Դիտում՝ 4573
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW