ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներկայացրել է 2 նոր քարտատեսակ

23.06.2011 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին բաժին է հասնում Հայաստանի բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի ընդհանուր թվի 15%-ը (շուրջ 100 հազ. քարտ) եւ քարտային շուկայի շրջանառության 20%-ը (շուրջ 85 մլրդ դրամ): Այս ցուցանիշներով բանկը Հայաստանում առաջատարն է:

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած ասուլիսում ասել է բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Նա տեղեկացրել է, որ բանկն արդեն ունի American Express քարտերի մի քանի հազար հաճախորդ, ովքեր ակտիվ օգտվում են քարտի ընձեռած հնարավորություններից, այդ թվում` ապահովագրական փաթեթից: «American Express Gold քարտի ապահովագրական փաթեթը հնարավորություն տվեց քարտատերերին ապահովագրված լինել ճանապարհորդության ժամանակ, գնումներ կատարելիս, զեղծարարություններից եւ այլն: Արդեն ունեցել ենք փոխհատուցման դեպքեր ինչպես բժշկական ապահովագրության մասով, այնպես էլ ճանապարհորդության ընթացքում հնարավոր անհարմարություններից»,- ասել է Ստեփան Գիշյանը:

Ասուլիսի ընթացքում AmEx քարտերի ամենաակտիվ քարտատերերի միջեւ խաղարկվել է  Երեւան-Եվրոպայի ցանկացած կետ-Երեւան ավիատոմսը:

Ստեփան Գիշյանը ներկայացրել է նաեւ բանկի նոր քարտատեսակները. «Գնումներ ամենուր» Visa քարտը, որը հնարավորություն է ընձեռում ապառիկ գնումներ կատարել Հայաստանում եւ աշխարհի 190 երկրներում, ինչպես նաեւ օգոստոսից բանկի կողմից թողարկվելիք UEFA-ի Չեմպիոնների լիգայի տարբերանշանով MasterCard քարտերը, որոնք հնարավորություն կտան քարտատերերին գործարքների դիմաց ստանալ Չեմպիոնների լիգայի տարբերանշանով մրցանակներ, իսկ առավել ակտիվ քարտատերերին` մրցաշարի եզրափակչի տոմսեր: Ստեփան Գիշյանը նշել է, որ այս քարտերը թողարկվելու են սահմանափակ քանակությամբ, եւ կոչ է արել ֆուտբոլասերներին նախագրանցվել այն ստանալու համար՝ զանգահարելով 31 88 99 հեռախոսահամարով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միակն է Հայաստանում, որն իրականացնում է միջազգային քարտային շուկայի 3 խոշորագույն քարտային համակարգերի (Visa, MasterCard եւ AmEx) քարտերի թողարկումը եւ սպասարկումը: Այն նաեւ հանդիսանում է Հայաստանի խոշորագույն պրոցեսինգային կենտրոնի՝ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի երկրորդ ամենախոշոր բաժնետերը Կենտրոնական բանկից հետո:
Դիտում՝ 5895
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW