Ռոսգոսստրախ-Արմենիան 620 մլն դրամ է վճարել ՃՏՊ-ներում տուժածներին

13.06.2011 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՊՊԱ-ի գործարկման սկզբից ի վեր Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը ՃՏՊ-ներից տուժած անձանց վճարել է ընդհանուր առմամբ 620 մլն դրամ:

«Հայաստանում ԱՊՊԱ-ի պայմանագրերի քանակով բացարձակ առաջատարը լինելով` Ռոսգոսստրախ-Արմենիան առաջատար է նաեւ փոխհատուցումների ծավալի տեսակետից”, - այսօր Մեդիամաքսին հայտնեցին ընկերությունում: 

5 ամիսների ընթացքում Ռոսգոսստրախ-Արմենիայի շուրջօրյա կոնտակտային կենտրոնը 21.200 զանգ է մշակել, մեկ ամսվա ընթացքում զանգերի միջին քանակը կազմել է 4.240: Գրանցվել է շուրջ 5.000 ապահովագրական դեպք: 

ԱՊՊԱ-ի գծով Ռոսգոսստրախ-Արմենիայի վնասների կարգավորման դիմումների ընդհանուր քանակը կազմել է 3.040, որոնցից 2.670-ը` արդեն կարգավորվել են, իսկ 351 գործեր դեռ ընթացքում են: Ընկերությունը մերժել է ապահովագրական վճարում կատարել 19 դիմումների դեպքում (ստացված դիմումների ընդհանուր քանակի 0,7%-ից պակաս):

Միջին վճարումը կազմել է 200 հազար դրամ, գույքային վնասի գծով ամենախոշոր վճարումը կազմել է 1,5 մլն դրամ: 58 դեպքերում վճարումը գերազանցել է 1 միլիոն դրամը:
Դիտում՝ 8131

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW