ԵՄ-ն շուրջ €800 000 կտրամադրի ՓՄՁ-ների աջակցության ծրագրերին
07.06.2011 | 18:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, միջոցները դրամաշնորհի տեսքով տրամադրվել են Հայաստանում եւ Արեւելյան համագործակցության մյուս 5 երկրներում (դրամաշնորհի ընդհանուր գումարը՝ €5 մլն, որը հավասարաչափ բաշխվել է երկրների միջեւ) Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից իրականացվող «Շրջադարձային կառավարման խումբ» (TAM) եւ «Գործարար խորհրդատվական ծառայություն» (BAS) ծրագրերին:
Վերջիններս իրենց հերթին բաշխում են այդ միջոցները խորհրդատվական եւ փորձագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների միջեւ, որոնց դիմող ՓՄՁ-ները ստանում են ծառայություններն ավելի էժան գներով:
Հանդես գալով այսօր Երեւանում դրամաշնորհի ներկայացմանը նվիրված ընդունելությանը Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը նշեց, որ տրամադրված միջոցներով նախատեսվում է իրականացնել Հայաստանում շուրջ 100 բիզնես-խորհրդատվական ծրագիր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: