Հայաստանի էլեկտրական ցանցերը եւ ՎՏԲ-ն տոն պարգեւեցին մանկատների սաներին

01.06.2011 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն եւ ՎՏԲ Հայաստան Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով այսօր տոն պարգեւեցին մանկատների սաներին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը,  «Մոսկվա» կինոթատրոնում այսօր զվարճալի միջոցառումներ են կազմակերպվել Գավառի հատուկ կարիքավոր երեխաների դպրոցի, Վանաձորի եւ Երեւանի «Մայր Թերեզայի» մանկատների սաների համար:

«ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն ասել է, որ աջակցությունը մանկատներին եւ հատուկ կարիքավոր երեխաներին «ՀԷՑ» սոցիալական քաղաքականության առաջնային ուղղություններից է:

«Արդեն 8 տարի է աջակցում ենք Վանաձորի, Սպիտակի մանկատներին եւ փորձում ենք օգնել նաեւ Երեւանի մանկատներին», - ասել է Եվգենի Բիբինը:



Դիտում՝ 5037
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW