Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն I եռամսյակում աճել է 36%-ով

01.06.2011 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկն ընդլայնում է համագործակցությունը կորպորատիվ հաճախորդների հետ` աշխատավարձային ծրագրերի շրջանակներում: Ամերիաբանկի կողմից 2010թ. թողարկված քարտերի ընդհանուր քանակի մեջ աշխատավարձային ծրագրերի շրջանակներում թողարկված քարտերը կազմել են 55%, իսկ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում` ավելի քան 71%:

Աշխատավարձային ծրագրերի շրջանակներում թողարկված քարտերի քանակական աճն ընթացիկ տարվա I եռամսյակում կազմել է 59%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` ավելի քան 115%:

Ընթացիկ տարվա I եռամսյակում բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակական աճը կազմել է ավելի քան 45%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 116 %,  այդ թվում` GOLD եւ PLATINUM  քարտերի գծով աճը կազմել է համապատասխանաբար 32% եւ 134 %:

Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն ընթացիկ տարվա I եռամսյակում աճել է 36%-ով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` 123%-ով:

Ամերիաբանկի բանկոմատների քանակն այսօր հասնում է 73-ի, որոնցից 56-ը գտնվում է Երեւան քաղաքում:

Դիտում՝ 6024
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW