Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհուրդը Կոկա-Կոլա Բոթթլինգ Քամփնի Արմենիա ընկերության հետ համատեղ կրթական ծրագիր է նախաձեռնել դպրոցականների եւ վարորդների համար՝ ուղղված երթեւեկության մշակույթի բարձրացմանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանն այսօր ասել է, որ ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Երեւանի 3 դպրոցներում իրականացվել է ճանապարհային երթեւեկության կանոնների դասավանդում, տարբեր տարիքային խմբերի համար տպագրվել են ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաեւ են ուսումնական ցուցապաստառներ՝ դպրոցներում ճանապարհային անվտանգության անկյուններ ստեղծելու նպատակով:Հունիսին մեկնարկելու է ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակներում աշխատանք է տարվելու ավտոդպրոցների հետ, ինչպես նաեւ մշակվելու է էկո եւ անվտանգ երթեւեկության վերաբերյալ ձեռնարկ, որը բաժանվելու է վարորդական իրավունք ստացողներին:Կոկա-Կոլա Բոթթլինգ Քամփնի Արմենիա-ի հաղորդակցության գծով տնօրեն Արա Բրուտյանը տեղեկացրեց, որ Coca Cola Hellenic Bottling Company-ի ներկայության 28 երկրներում կիրառում է “Safe and Eco Driving” (անվտանգ եւ էկո-երթեւեկություն) ծրագիրը, որը վերաբերում է ավտոմեքենայի գրագետ շահագործմանը, վառելիքի խնայմանը եւ անվտանգ երթեւեկությանը: «2010թ. այդ ծրագրի կիրառման արդյունքում ընկերության ավտոմեքենաների ածխաթթու գազի արտանետումները բոլոր 28 երկրներում նվազել են 7800 տոննայով, եւ մենք շատ հպարտ ենք հայտարարել, որ ծրագրի կիրառման շնորհիվ Coca Cola Hellenic-ը լավագույնն է ճանաչվել Եվրոպայի լավագույն շարժակազմի մրցույթում», - ասաց Արա Բրուտյանը, հավելելով, որ ընկերությունն ուրախ է ներկայացնել իր փորձը հայաստանյան ավտոդպրոցներին եւ վարորդներին: Tweet Դիտում՝ 5830