Երեւան/Մեդիամաքս/. ՊրոԿրեդիտ Բանկը հայտարարեց «Երիտասարդ Բանկիրների ծրագրի» մեկնարկի մասին:6 ամիս տեւողությամբ ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ընտրված երիտասարդներին կընձեռվի բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ ձեռք բերելու եւ ՊրոԿրեդիտ Բանկում հեռանկարային աշխատանքի առաջարկ ստանալուհնարավորություն:Ծրագիրը նախատեսված է 21-25 տարեկան, ՀՀ ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերում սովորողների եւ շրջանավարտների համար՝ անկախ աշխատանքային փորձի առկայությունից: 20-25 մասնակիցները կընտրվեն բանկի գործող կադրերի համալրման մրցութային կարգով եւ ծրագրի ողջ ընթացքում կվարձատրվեն: Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկում:Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը ծրագրի մեկնարկի առիթով նշել է.«Երիտասարդ Բանկիրների ծրագիրը ՊրոԿրեդիտ Խմբում հաջողված նախաձեռնությունէ. Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում այն արդեն իսկ գործում է՝ ապահովելովգոհացուցիչ արդյունքներ թե՛ Բանկի, եւ թե՛ երիտասարդ մասնագետների համար: Համոզված եմ, որ Հայաստանում եւս ծրագիրը մեծ արձագանք կունենա, քանի որ իրշարունակական ներդրումն է ունենալու աշխատանքի շուկայի բարելավման գործում»:Ծրագրի մանրամասները հասանելի են բանկի կայքէջում՝ www.procreditbank.am: Tweet Դիտում՝ 6959