Citibank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ

27.05.2011 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամերիկյան Citibank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:

Արդշինինվեստբանկի կողմից Citibank կատարված փոխանցումների ավելի քան 98 տոկոսը համապատասխանել են միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության:

2006 եւ 2008 թվականներին նույնպես, դոլարով կատարած փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, Արդշինինվեստբանկն արժանացել է Citibank-ի մրցանակներին, իսկ 2009թ. բանկը նմանատիպ մրցանակի է արժանացել գերմանական Commerzbank-ի կողմից:   

“Արդշինինվեստբանկը ընդլայնելու է համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ, իսկ Citibank-ի եւ Commerzbank-ի կողմից շնորհած մրցանակները լավագույնս ապացուցում են, որ Արդշինինվեստբանկը հուսալի եւ վստահելի գործընկեր է”, - ասել Արդշինինվեստբանկի վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը:


Դիտում՝ 6398
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW