Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ներդրումային վարկ

27.05.2011 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկվում է ներդրումային վարկ` ներդրումներ կատարելու կամ բիզնեսի ֆինանսավորման նպատակով:

Վարկը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում  ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ձեռք բերել մասնակցություն` բաժնեմասերի կամ բաժնետոմսերի գնման կամ դրանց նոր թողարկմանը բաժանորդագրվելու միջոցով:

Վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է նաեւ ՀՀ տարածքում գործող բիզնեսներում ընդգրկվելու նպատակով` սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների ձեռքբերման եւ դրանք բիզնեսում ներգրավվելու միջոցով կամ նոր բիզնես նախաձեռնելու համար:

Ներդրումային վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, գումարի նվազագույն եւ առավելագույն չափ չի սահմանվում:
Դիտում՝ 6712

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW