Պրոմեթեյ Բանկը կհյուրընկալի BAADER բանկի հիմնադրին

26.05.2011 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 4-ից 8-ը Պրոմեթեյ Բանկը կհյուրընկալի իր գործընկեր՝ գերմանական BAADER ներդրումային բանկի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ուտո Բաադերին:

Հայաստանում Ուտո Բաադերը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, ԿԲ նախագահի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի ղեկավարության եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Այցի ընթացքում Ուտո Բաադերին կուղեկցեն BAADER բանկի ինստիտուցիոնալ կապիտալի եւ ածանցյալ գործիքների ստորաբաժանման ղեկավար Օլիվեր Ռիդելը եւ տոկոսային եկամտաբերությամբ արժեթղթերով գործառնությունների ստորաբաժանման վերլուծաբան Դավիթ Սապոնջյանը:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ Ուտո Բաադերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս լրատվական գործակալությանը:

Դիտում՝ 8440

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW