ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը մրցանակ է ստացել CITI բանկի կողմից

26.05.2011 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. գործունեության արդյունքներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը CITI բանկի կողմից արժանացել է “Որակի գերազանցություն” մրցանակի` SWIFT միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:

Այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` միջազգային փոխանցումների քանակական եւ որակական բարձր չափանիշների ապահովման համար:

Ունենալով թղթակից բանկերի լայն ցանց և վարելով ճկուն սակագնային քաղաքականություն`ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր հաճախորդների համար մրցունակ պայմաններ է առաջարկում SWIFT համակարգով փոխանցումների իրականացման համար:

2010 թվականի միջազգային փոխանցումների քանակը 35 % գերազանցել է նախորդ տարվա արդյունքը:

Դիտում՝ 8615

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW