Խոսե Պինիերան կուսումնասիրի ՀՀ կենսաթոշակային բարեփոխումները

24.05.2011 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Կենսաթոշակային բարեփոխումների միջազգային կենտրոնի ղեկավար Խոսե Պինիերան այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մասնավոր կենսաթոշակային համակարգի ներդրման Չիլիի փորձը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Խոսե Պինիերան ասել է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի շնորհիվ Չիլիում աղքատության մակարդակը կրճատվել է 35%-ով եւ գրանցվել է տնտեսական աճ, քանի որ կուտակվող ֆինանսները ներդրվել են եկամտաբեր ոլորտներում:

Փորձագետն ասել է, որ, ըստ այդ համակարգի, աշխատողների աշխատավարձի 10%-ը գործատուի կողմից ամեն ամիս առանց հարկման ավանդադրվում է աշխատողի սեփական անհատական թոշակային հաշվին, կուտակվում է եւ տրամադրվում նրան թոշակի անցնելուց հետո:

Խոսե Պինիերան նշել է, որ համակարգի ներդրման համար կարեւոր նախադրյալներ են համակարգի ապահովության երաշխավորումը, ապահովագրությունը եւ գործազուրկների համար «ապահովության ցանցի» ստեղծումը:

«Չեմ կարող 24 ժամվա ընթացքում Հայաստանի մասին այնքան բան իմանալ, որ խորհուրդ տամ կուտակային համակարգի ներդրման ուղղությամբ: Տեղի փորձագետներին լսելուց հետո 1 ամիս կխորհեմ եւ կհայտնեմ իմ կարծիքը»,- ասել է Խոսե Պինիերան:

Աշխարհի 28 երկրներ ստեղծել են անհատական կենսաթոշակաին հաշիվներ` ամբողջովին կամ մասնակի հետեւելով «Պինիերայի մոդելին»:  
Դիտում՝ 6440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW