Ամռանը դրամավարկային քաղաքականության խստացում չի սպասվում - Ամերիաբանկ

24.05.2011 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամռանը դրամավարկային քաղաքականության հետագա խստացում չի սպասվում:

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքսը, այսօր նման կարծիք է հայտնել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նա ասել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն արդեն ամրապնդվել է եւ ամռանը կայուն կմնա՝ հաշվի առնելով այդ ամիսների գնաճային ճնշումների մեղմությունը:

Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ տնտեսության մեջ վարկային ակտիվության նվազում է նկատվում, որը,  այդուհանդերձ, չի բերի բանկային համակարգի վարկային պորտֆելի նվազման:
 

Դիտում՝ 7349

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW