Ամերիաբանկը հաղթել է եվրոպական բանկային մրցաշարում

24.05.2011 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի թիմը հաղթել է եվրոպական բանկերի միջեւ ամեն տարի անցկացվող “Բանկային կառավարման առցանց մրցույթում”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն այսօր ասել է, որ մրցույթի թեման էր ճգնաժամային պայմաններում վիրտուալ բանկի ակտիվների եւ պասիվների կառավարման արդյունավետությունը եւ Ամերիաբանկի՝ 4 հոգուց բաղկացած թիմը մրցույթում գրավել է առաջին տեղը:  

«Մենք լավագույն բանկը ճանաչվեցինք՝ սեփական բաժնետոմսերի շուկայական արժեքի եւ ռիսկերի կառավարման բաղադրիչներով եւ վերջնական ընդհանուր արդյունքով», - ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Ըստ նրա՝ մրցույթին մասնակցում էին այնպիսի հեղինակավոր բանկեր, ինչպիսիք եւ հոլանդական ING-ն, չեխական CSOB-ը եւ 36 000-անոց աշխատակազմ ունեցող բելգիական Dexia բանկային խումբը, որն անցած տարի հաղթող ճանաչվեց նույն մրցույթի համաշխարհային եզրափակիչում:

“Բանկային կառավարման առցանց մրցույթի” աշխարհի այս տարվա եզրափակիչում, որը կկայանա օգոստոսին Նյու-Յորքում, Եվրոպան միանձնյա ներկայացնելու է Ամերիաբանկը՝ որպես եվրոպական եզրափակչի հաղթող: Նույն մրցաշարն անցկացվել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, Ասիայում եւ Աֆրիկայում, որոնց հաղթողներն օգոստոսին կմրցեն Ամերիաբանկի հետ:

Բանկային կառավարման այս մրցույթը կազմակերպվել է հոլանդական SimArc NV ընկերության կողմից, Նյու-Յորքի ֆինանսների ինստիտուտի եւ Եվրոպական խնայողական բանկերի խմբի հետ համատեղ: Մրցաշարն անցկացվել է բանկային  FirstB@nk առցանց ծրագրային համակարգի միջոցով:

Ամերիաբանկից մրցույթին մասնակցել են բանկի ռիսկերի կառավարման կենտրոնի ղեկավար Անդրանիկ Բարսեղյանը, ակտիվների եւ պասիվների կառավարման բաժնի ղեկավար Հովիկ Խաչատրյանը, ռիսկերի կառավարման գծով գլխավոր մասնագետ Վահրամ Հակոբյանը եւ բանկի ռազմավարության բաժնի ղեկավար Հովհաննես Թորոյանը:

Դիտում՝ 13132
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW