ԼՂՀ-ում տնտեսական աճը կազմել է շուրջ 10%

18.05.2011 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011թ. առաջին եռամսյակում ԼՂՀ ՀՆԱ-ն կազմել է 23 մլրդ 600 մլն դրամ:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ աճը կազմել է 9,7%` 2010թ. առաջին եռամսյակի 7,4%-ի փոխարեն:

ՀՆԱ աճի վրա դրական ազդեցություն են ունեցել ծառայությունների եւ ապրանքների արտադրության ոլորտները, որոնց աճը կազմել է, համապատասխանաբար, 14,3% եւ 5%:

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում երկրում թողարկվել է 11.5 մլրդ դրամի, իրացվել` 11.8 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: Արդյունաբերական արտադրության մեջ հանքարդյունաբերությունը զբաղեցնում է 47%, վերամշակողը` 25.7%, էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի արտադրությունն ու բաշխումը` 29%:

2011թ. առաջին եռամսյակում ԼՂՀ-ում կատարվել է շուրջ 6 մլրդ դրամի շինարարական աշխատանք. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 11%:

Դիտում՝ 5883

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW