Առէկսիմբանկը թույլ է տալիս կառավարել հաշիվը բջջային հեռախոսի միջոցով

13.05.2011 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն ընդլայնում է ինտերնետ-բանկինգի հնարավորությունները:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, այժմ հաշիվը կարելի է կառավարել աշխարհի ցանկացած կետից ոչ միայն համակարգչի, այլեւ ինտերնետ-հասանելիությամբ բջջային հեռախոսի միջոցով:

Ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած բրաուզերից` այցելելով https://ic.ebank.areximbank.am/InternetBank/Mobile/ ինտերնետային կայք:

Առէկսիմբանկի ինտերնետ-բանկինգ ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվել քաղվածքները, վարկային եւ ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաեւ կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ եւ ավանդային գումարների հավելումներ:
Դիտում՝ 8707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW