Երեւան/Մեդիամաքս/. Մայիսի 10-ից ԱՔՌԱ վարկային բյուրոն գործարկել է «Առցանց ինքնահարցում» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց ստանալ իրենց վարկային պատմությունը եւ «ԱՔՌԱ սքոր» սքորինգային գնահատականը առցանց եղանակով: Զեկույցները ստանալու համար ֆիզիկական անձինք նախ պետք է այցելեն ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ եւ ստանան մուտքային անուն եւ գաղտնաբառ: Մուտքային անունով ցանկացած վայրից Ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել «ԱՔՌԱ» համակարգ եւ ստանալ սեփական վարկային զեկույցը: Ծառայության վճարումը կատարվում է «ArCa» վիրտուալ եւ/կամ «Master» քարտերով: Ֆիզիկական անձինք վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով` կարող են նաեւ առցանց վիճարկել զեկույցի տվյալները եւ ճշգրտել դրանք: Tweet Դիտում՝ 8238