Մոտ օրերս հակամենաշնորհային մարմինը կստանա նոր լծակներ

10.05.2011 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենսդրական փաթեթը մոտ օրերս կմտնի ուժի մեջ:

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հասարակական խորհրդի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա ասել է, որ նոր օրենքը էապես կբարձրացնի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը եւ օրենքի խախտման դեպքերին արձագանքելու օպերատիվությունը:

Նոր օրենսդրության հիմնական դրույթներն են պատժիչ միջոցների խստացումը (հակամրցակցային գործողությունների ընթացքում տնտեսվարողի ստացած ողջ շահույթի բռնագանձումը), հանձնաժողովի ապացուցողական բազայի կատարելագործումը, գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության որոշման մեջ ոչ միայն քանակական, այլեւ որակական չափանիշների օգտագործումը եւ այլն:

ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ այսուհետ վարչական վարույթների օբյեկտները չեն կարողանա լուծարվել` պատասխանատվությունից խուսափելու համար առանց հանձնաժողովի թույլտվության:

«Նոր օրենսդրության միակ դրույթը, որը վիճարկվեց պատգամավորների կողմից, կապված է մեր կողմից ձեռնարկություններում ստուգումների իրավասությունների ընդլայնման հետ», - նշեց Արտակ Շաբոյանը, ավելացնելով, որ հանձնաժողովը տնտեսվարողի մոտ առավել մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնելու համար դիմելու է հարկային մարմիններին:
Դիտում՝ 5542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW