Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, 2011թ. հունվար-մարտին ՀՀ բանկային հատվածում խոշորագույն հարկատուն եղել է ՎՏԲ-Հայաստան Բանկը` ցանկում զբաղեցնելով 30-րդ տեղը: Բանկի վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 576 մլն 880.4 հազ. դրամ: 36-րդ տեղում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որը վճարել է 484 մլն 436 հազ. դրամի հարկ: 48-րդ տեղը զբաղեցնում է Արդշինինվեստբանկը (347 մլն 109,7 հազ. դրամ), 53-րդ տեղը` Յունիբանկը (316 մլն 924,3 հազ. դրամ), իսկ 56-րդ տեղում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (302 մլն 225 հազ. դրամ): Ցանկում ընդգրկվել են նաեւ Հայբիզնեսբանկը (58-րդ տեղ, 298 մլն 020.9 հազ.), Ամերիաբանկը (60-րդ տեղ, 297 մլն 256,1 հազ.), Անելիք Բանկը (73-րդ տեղ, 250 մլն 672,9 հազ.), Կոնվերս Բանկը (79-րդ տեղ, 236 մլն 717.5 հազ.), Մելլաթ Բանկը (94-րդ տեղ, 192 մլն 602,3 հազ.) եւ Հայէկոնոմբանկը (96-րդ տեղ, 185 մլն 81,4 հազ.): Սոցիալական վճարների ծավալով ՀՀ ֆինանսական հատվածում առաջատարը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է (11-րդ տեղ, 153 մլն 73,2 հազ. դրամ): 14-րդ տեղը զբաղեցնում է Արդշինինվեստբանկը (115 մլն 88,5 հազ.), 16-րդը` ՎՏԲ-Հայաստան Բանկը (104 մլն 50 հազ. դրամ): Tweet Դիտում՝ 8798