Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկատվություն կփոխանակի ձեռնարկատերերի միավորումների հետ

06.05.2011 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատը /ՀԱԱՊ/, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը /ՀԱԳՄ/ եւ Զարգացման հայկական գործակալությունը /ԶՀԳ/ այսօր Երեւանում հուշագիր են ստորագրել տեղեկատվության եւ ռեսուրսների փոխանակման ասպարեզում փոխըմբռնման եւ համագործակցության մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ կառույցները համախմբում են իրենց բոլոր միջոցները եւ դրանք հավասարաչափ մատչելի են դարձնում բոլոր չորս կողմերի համար, ինչը կբարձրացնի դրանցից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունավետությունը:

ՀԱԳՄ նախագահ Մարտին Սարգսյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը օպերատիվորեն կտեղեկացվի բիզնեսի խնդիրների մասին, որոնք կլուծվեն համատեղ ջանքերով:

Դիտում՝ 6155

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW