«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ավարտել է կրթաթոշակի հայտերի ընդունումը

04.05.2011 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ավարտել է «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» ակցիայի շրջանակներում հայաստանյան բուհերի ուսանողների կողմից միանվագ կրթաթոշակներ ստանալու հայտերի ընդունումը:
 
Հայտերն ընդունվել են մարտի 9-ից ապրիլի 30-ը: Ակցիայի ընթացքում բանկը ստացել է ավելի քան 500 էլեկտրոնային հայտ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներից եւ տարբեր պետական ու մասնավոր բուհերի ամբիոնների հայցորդներից: Հայտերը քննարկվելու են բանկի կողմից հատուկ կազմված փորձագետների խմբի կողմից` միավորների հաշվարկման սքորինգային համակարգի հիման վրա եւ հաշվի առնելով հետեւյալ հիմնական չափանիշները` ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ:

Վերջնական արդյունքների ամփոփման նպատակով հարցազրույցներ են անցկացվելու 30 լավագույն հավակնորդների հետ:

«25 շահառուների ցանկը, ինչպես նաեւ հաղթողի անունը 2011թ. հունիսի 2-ին կհրապարակվեն բանկի պաշտոնական կայքում` www.areximbank.am, որից հետո ուսանողները կհրավիրվեն կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությանը, որոնց ծավալն այս տարի կազմում է 40 000-ից 300 000 դրամ»,- ասել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մամուլի ծառայությունում:

2010թ. եւս բանկն անցկացրել էր նմանատիպ ակցիա, որին մասնակցել էին ՀՀ տարբեր բուհերի ավելի քան 500 ուսանողներ: Գլխավոր մրցանակը` 400 հազ. դրամ, ստացել էր ԵՊՀ ուսանողուհի Անուշ Մարտիրոսյանը:

 

Դիտում՝ 5736
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW