Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում մի շարք որոշումներ է ընդունել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ ձեռնածությունների իրավաբանական անձանց միասնական էլեկտրոնային ռեգիստրի գործարկումից հետո վերանում է իրավաբանական անձի կանոնադրության կամ գրանցման վկայականի եւ դրանց պատճենների ներկայացման պարտադիր պահանջը պետական մարմիններում ծառայության ստանալու նպատակով: Դավիթ Սարգսյանն ասել է, որ իրավաբանական անձանց ծառայություններ մատուցող պետական մարմինները պետք է ինքնուրույն մուտք գործեն համակարգ եւ ստուգեն անհրաժեշտ տեղեկությունները: Գերատեսչություններին եւ արդարադատության նախարարությանը հանձնարարվել է թվայնացնել եւ էլեկտրոնային համակարգ ներբեռնել գոյություն ունեցող թղթային բազաները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ սա լրջագույն որոշումներից մեկն է գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: «Այս որոշմամբ տնտեսվարող սուբյեկտների վրա ընկնող բեռը պետությունը վերցնում է իր վրա», - ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 5682