«Անշարժ գույքի առքուվաճառքի բովանդակային պատասխանատվություն պետք է կրի մեկ մարմին»

28.04.2011 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա կառավարության նիստում անդրադարձել է Պետական կադաստրի կոմիտեի աշխատանքներին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետը նշել է, որ տարեկան առնվազն 300 հազար մարդ առնչվում են անշարժ գույքի գործարքների հետ եւ կադաստրի կոմիտեի մատուցվող ծառայություններին:

«Կոմիտեի նախագահի հետ մանրակրկիտ դիտարկել ենք բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են կադաստրի կողմից եւ արձանագրել ենք, որ կան տարբերություններ ըստ մարզերի: Կան շրջաններ, որտեղ իրավիճակը բավականին պատշաճ մակարդակի վրա է, բարեփոխումների ընթացքը ճիշտ ընկալել են եւ արագ ներդրել են նոր մոտեցումները: Բայց կան նաեւ տեղեր, որտեղ ծառայությունների որակը մեզ չի բավարարում», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, անդրադարձ է կատարվել մի շարք գործառույթներին, մասնավորապես` առքուվաճառքի գրանցմանը, միասնական տեղեկանքի տրամադրմանը, կադաստրի կողմից իրականացվող չափագրմանը եւ այլն:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առքուվաճառքի գործարքների բովանդակային պատասխանատվություն կրում է և՛ կադաստրը, և՛ նոտարը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխարհում այդպիսի պրակտիկա չկա։ Կամ մեկը պետք է լինի, կամ մյուսը: Մեզ մոտ երկու մարմիններին էլ օրենքով իրավասություն է տրված բովանդակության համար պատասխանատվություն կրել, ինչն իրականում բարձրացնում է գործընթացի ծախսատարությունը քաղաքացիների համար», - ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունն այս հարցը պետք է դարձնի քննարկման առարկա ։

Դիտում՝ 6041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW