«Բեյզ Մետալսը» շարունակում է մնալ ԼՂՀ խոշորագույն հարկատուն

27.04.2011 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Բեյզ Մետալս» ընկերությունը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ խոշորագույն հարկատուն:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ԼՂՀ Պետական հարկային ծառայությունում, ֆինանսական տարվա սկզբից ընկերությունը վճարել է 823 մլն 855,4 հազ. դրամի հարկեր:

«Բեյզ Մետալսի» սոցիալական վճարումները կազմել են 80 մլն դրամ:

Հարկային վճարումների մակարդակով երկրորդ եւ երրորդ տեղում են «Ղարաբաղ Տելեկոմ» եւ «Արցախգազ» ընկերությունները, որոնք վճարել են, համապատասխանաբար, 293 մլն 373,7 հազ. եւ 239 մլն 739,2 հազ. դրամի հարկեր:

Դիտում՝ 5322
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW