“Ամերիաբանկը” կներդնի մաքսային վճարումների իրականացման նոր ծառայություն

22.04.2011 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկի” զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն այսօր ասել է, որ բանկը մտադիր է աջակցել փոքր եւ միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացմանը` նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել իր վարկային պորտֆելը:

«Առաջիկա ամիսներին նորություն կունենանք նաեւ ներմուծողների եւ արտահանողների համար, որոնք բավականին հետաքրքիր եւ հրապուրիչ կդարձնեն մաքսային վճարումները»,-ասել է Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքերով, բանկի վերջին հաջող նորամուծություններից է բրոքերային տերմինալը, որը հնարավորություն է տալիս օնլայն առեւտուր իրականացնել աշխարհի առաջատար բորսաներում:

Դիտում՝ 7615

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW