ՀՅԴ-ն «ծիծաղելի» է համարում գնաճի զսպման քաղաքականությունը

21.04.2011 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն այսօր ասել է, որ ԿԲ դրամավարկային քաղաքականության խստացումը չի հանգեցնի գնաճի նվազեցման, քանի որ ՀՀ տնտեսության մեջ գերիշխում են օլիգարխներն ու մենաշնորհները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Թաթուլ Մանասերյանն ասել է, որ գնաճի դեմ պայքարի համար պետական կառավարման մարմինները պետք է գործեն համակարգված, «ինչը չի նկատվում»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը «ծիծաղաշարժ» է անվանել գնաճը մոնետար գործիքներով զսպելու իշխանությունների քաղաքականությունը:

«Երբ ներքին շուկայում գնաճը պայմանավորված է հիմնականում միջազգային շուկաներում սննդի գնի աճով, ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների գնողունակության նվազեցման հաշվին հնարավոր չէ ապահովել համաշխարհային գների իջեցում»,- ասել է Արա Նռանյանը` հավելելով, որ գնաճի զսպման մոնետար եղանակը կհանգեցնի տնտեսության համար ավելի բացասական հետեւանքների: 

Դիտում՝ 6554

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW