Commerzbank-ը «Արդշինինվեստբանկին» շնորհել է մրցանակ
19.04.2011 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիսմաքս/. Գերմանական Commerzbank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` SWIFT համակարգով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին «Արդշինինվեստբանկի» մամլո ծառայությունից, Commerzbank-ի միջոցով բանկի կատարած փոխանցումների շուրջ 99 տոկոսը համապատասխանել են պահանջվող միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Commerzbank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային գործոնի միջամտության:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ պաշտոնակատար Կարապետ Գևորգյանն այս առիթով նշել է, որ նման մրցանակները պարտավորեցնում են բանկին լինել առավել ուշադիր և պատասխանատու հաճախորդների եւ արտերկրի գործընկերների նկատմամբ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: