ՀՀ հարկային դաշտին ծանր մարտահրավերներ են սպասում, ասել է ԱՄՀ ներկայացուցիչը

15.04.2011 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան այսօր ասել է, “որ ՀՀ հարկային դաշտին ապագայում ծանր մարտահրավերներ են սպասում”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Գիերմո Տոլոսան այսօր ասել է, որ թեեւ Հայաստանում տնտեսական բարեփոխումների գործընթացը շարունակում է ճիշտ ուղով ընթանալ, ԱՄՀ-ն, ինչպես եւ նախկինում, կասկածներ ունի այդ գործընթացի տեմպերի առումով:

«Հարկային դաշտում ձեռնարկում են որոշ դրական քայլեր ճիշտ ուղղությամբ: Սակայն շատ ավելին դեռ պետք է արվի», - ասել է Գիերմո Տոլոսան:       

Նա նաեւ հավելել է, որ ՀՀ կառավարությունը պետք է շարունակի ուշադրություն դարձնել հարկ հավաքողների թվի ավելացմանը, որպեսզի ավելացվեն բյուջետային հնարավորությունը:

Գիերմո Տոլոսան նշել է, որ կառավարությունը պետք է նաեւ փորձի մեղմել ճգնաժամի հետեւանքները բնակչության առավել խոցելի խմբերի համար` ավելացնելով սոցիալական ծառայությունների եւ առողջապահության ծառայությունների ծավալները:

Դիտում՝ 6455

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW