Շուկայում աճել է առողջության ապահովագրության մասնաբաժինը

15.04.2011 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2010թ. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը գործատուների հարկային բեռը ապահովագրավճարների մասով նվազեցրել է մոտ 30 %-ով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վախթանգ Միրումյանն այսօր ասել է, որ օրենսդրական փոփոխության համաձայն`այն գործատուները, ովքեր իրենց աշխատողների համար կկատարեն առողջության ապահովագրության վճարներ, չեն հարկվի  ֆիզիկական անձանց եկամտահարկով, բացի այդ նրանք հնարավորություն կունենան իրենց աշխատողների առողջության ապահովագրության վճարները նվազեցնել շահութահարկից եւ դիտարկել որպես ծախս:

«Կատարված փոփոխության հիմնական նպատակն է ստեղծել հարկային խթաններ, որպեսզի գործատուները շահագրգռված լինեն իրենց աշխատակիցների առողջության պահպանման համար կատարել ապահովագրական վճարներ»,-ասել է նա:

«Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արտակ Մարտիրոսյանն էլ հավաստել է, որ եթե 2008 եւ 2009թթ.-ին առողջության ապահովագրության մասնաբաժինը շուկայում կազմել է հավաքագրված ապահովագրավճարների 8,5%-ը, ապա կատարված փոփոխությունից հետո 2010թ. աճել է` կազմելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարների 12%:

««Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերությունը 2009-ին հավաքագրել է 201 094 հազ. դրամ առողջության ապահովագրավճար , իսկ 2010-ին 329 660 հազ. դրամ, այսինքն` գրանցվել է 64% աճ»,-ասել է Արտակ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 3526
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW