Ապահովագրական ընկերությունները դեմ չեն ընդգրկվել ավտոտեխզննման գործընթացում

15.04.2011 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ապահովագրական ընկերությունները մեկնաբանել են կառավարության ծրագրերը` ավտոտեխզննման գործընթացում իրենց ներգրավելու մասին:

«Ապահովագրության ոլորտում ավտոտրանսպորտային միջոցի տեխզննումը կարեւոր նախապայման է ԱՊՊԱ եւ Կասկո պայմանագրեր կնքելու համար, եւ տրանսպորտային միջոցի սարքին լինելու հանգամանքը նշվում է ապահովագրական պայմանագրում, որպես առանձին կետ», - Մեդիամաքսին ասել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Լեւոն Ալթունյանը:

Նա նշել է, որ ավտոտրանսպորտային միջոցի բարեխիղճ տեխզննումը շատ կարեւոր է ապահովագրական ընկերությունների համար, քանի որ ավտովթարից հետո իրենց իրավունք է վերապահվում եւս մեկ անգամ անցկացնել տեխզննում`վթարի հնարավոր տեխնիկական պատճառները հայտնաբերելու նպատակով:

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Խաչատրյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասաց, որ տեխզննման արդյունավետության բարձրացման գործընթացում ապահովագրական ընկերությունների դերը պատկերացնում է տեխզննման կայանների հանդեպ անուղղակի վերահսկողության մեջ:

«ԱՊՊԱ-ն ենթադրում է ապահովագրական ընկերության կողմից հատուցված գումարի հետ պահանջի իրավունք, երբ մեքենայի կողմից պատճառված վնասը տեխնիկական անսարքության հետեւանք է, որը պետք է բացահայտված լիներ տեխզննման ժամանակ», - ասաց Գոռ Խաչատրյանը:

Դիտում՝ 9834
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW