“Կոմերցբանկը” երկու մրցանակ է շնորհել “Ամերիաբանկին”

14.04.2011 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” 2010թ. գործունեության արդյունքներով երկու մրցանակի է արժանացել “Կոմերցբանկի” կողմից:

“Կոմերցբանկը” “Ամերիաբանկին” շնորհել է մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար:  “Ամերիաբանկը” 2010թ.-ին գրանցել է առևտրի ֆինանսավարման գործարքների մոտ եռակի աճ  2009թ. համեմատությամբ:

Երկրորդ տարին անընդմեջ “Ամերիաբանկը” “Կոմերցբանկի” կողմից արժանանում է միջազգային գործարքների իրականացման “Որակի գերազանցության” մրցանակին:

“Ամերիաբանկը”, համագործակցելով թղթակից բանկերի հետ, բոլոր միջազգային փոխանցումներն իրականացնում է STP (Straight Through Processing) փոխանցումների տվյալների ուղղակի և անընդհատ մշակման միջոցով, այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման առավելագույն արագություն:

2010թ.-ի ընթացքում “Ամերիաբանկի” հաճախորդների համար կատարված միջազգային փոխանցումների գծով STP ցուցանիշը կազմել է 99.6%:

2010թ.-ին “Ամերիաբանկը” գրանցել է միջազգային փոխանցումների աճ ավելի քան 2 անգամ` 2009 թ-ի համեմատությամբ:

Դիտում՝ 6325
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW