Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսօր Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հետ կնքեց միջազգային առեւտրի ֆինանսավորման պայմանագիր: Այս պայմանագիրը նախատեսում է բանկային երաշխիքների եւ ակրեդիտիվների տրամադրում «Անելիք Բանկի» հաճախորդներին միջազգային առեւտրի խթանման նպատակով: Այս նոր պայմանագրով «Անելիք Բանկը» լրացուցիչ հնարավորություն է ստանում նվազեցնել Հայաստանի գործարարների ռիսկերը միջազգային առեւտրի ոլորտում: Հաշվի առնելով, որ հետճգնաժամային փուլում զգալիորեն մեծացել է պահանջարկը միջազգային առեւտրի ֆինանսավորման գործիքների նկատմամբ` բանկը որոշում է կայացրել ակտիվացնել իր մասնակցությունն այս ոլորտում: «Միջազգային առեւտրի բանկային սպասարկումը լայն կիրառվում է ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ունի միջազգային ֆինանսական կառույցների հետ նմանատիպ ծրագրերի բարեհաջող իրականացման երկարամյա փորձ: Այս առումով, նոր պայմանագիրը մենք գնահատում ենք որպես հերթական հաջող համագործակցության վկայական: Համոզված ենք, որ համագործակցությունը ԱԶԲ-ի հետ կլինի փոխշահավետ եւ կկրի շարունակական բնույթ»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը: Tweet Դիտում՝ 5770