ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին մրցանակ շնորհվեց Commerzbank AG բանկի կողմից

13.04.2011 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Գերմանական Commerzbank AG բանկը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է  “Որակի գերազանցության” մրցանակ` 2010 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների կատարման բարձր որակ ապահովելու համար:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից կատարվող միջազգային փոխանցումները համապատասխանում են միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին. բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ` բացառելով մարդկային միջամտությունը, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագությունը:

2010 թ-ի ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի STP ցուցանիշը կազմել է 99.3 %:

“Այս մրցանակը վկայում է այն մասին, որ երկար տարիների համագործակցության արդյունքում բանկը ձեռք է բերել վստահելի եջ կայուն գործընկերոջ համբավ, որի ապացույցն է 2010 թ-ին միջազգային փոխանցումների քանակական աճը` 35% 2009 համեմատ”, - Մեդիամաքս-ին ասացին բանկում:

Դիտում՝ 8640

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW