«Ամերիաբանկն» առաջարկում է արժեթղթերով գործարքներ աշխարհի 80 ֆոնդային բորսաներում

13.04.2011 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» գործարկել է AMERIA GLOBAL TRADING համակարգը, որը գործելու է արտասահմանյան երկրների մասնագիտացված հարթակներում:

Բացելով բրոքերային հաշիվ «Ամերիաբանկում»` հաճախորդը ստանում է հասանելիություն աշխարհի նշանավոր  ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են`NYSE, NASDAQ, AMEX, ARCA, CBOT (ԱՄՆ),  Toronto Stock Exchange, Montreal Exchange, LSE, LSE International Order Book, Frankfurt Stock Exchange, Vienna Stock Exchange, Euronext Brussels Stocks, Nasdaq OMX Europe, Tokyo Stock Exchange, Hong Kong Stock Exchange եւ այլն:

Հաճախորդը  հնարավորություն է ստանում իրականացնել տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ, ինչպես նաեւ ստանալ միջազգային շուկաների արժեթղթերի գնանշումները իրական ժամանակում:

Հաճախորդին հնարավորություն է ընձեռվում իրականացնել գործարքներ ոչ միայն հեռախոսազանգի եւ էլեկտրոնային փոստով տրված հանձնարարականի միջոցով, այլ նաեւ առեւտրային համակարգի միջոցով, ինչն ունի մի շարք առավելություններ:

Ամերիաբանկի կողմից առաջարկվում է առեւտրային համակարգի 2 տեսակ`“AMERIA GLOBAL TRADING”-ը եւ “WEB TRADER”-ը:

Դիտում՝ 8537

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW