ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ 8.5%

13.04.2011 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 8.5%: 

ԿԲ մամլո ծառայությունից Մեդիամաքս-ին հայտնեցին, որ 2011թ. մարտին արձանագրվել է 0.8% գնաճ: Չնայած սպառողական զամբյուղի նոր կշիռների հիման վրա հունվար և փետրվար ամիսների վերագնահատված գնաճը նվազեցրել է մարտի 12-ամսյա ցուցանիշը, այդուհանդերձ այն դեռևս բավականին բարձր է` 11.5%: Ընդ որում, վերջինիս 8.3 տոկոսային կետը պայմանավորել է պարենային ապրանքների գների աճը: 

Խորհուրդը արձանագրում է, որ ներկայումս պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գների աճի տեմպերի անկում: Սակայն 2011 թվականի առաջին եռամսյակում դրանց աճը գերազանցել է կանխատեսումները, ինչն առաջիկա ժամանակահատվածի համար ներքին տնտեսությունում կպահպանի արտաքին գնաճային ճնշումները, գնաճի երկրորդային ազդեցությունները, գնաճային սպասումները:

Խորհուրդը իրատեսական է համարում, որ գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկված միջոցառումները կնպաստեն 2010 թվականի արդյունքներով այդ ճյուղում կրճատված առաջարկի վերականգմանը արդեն իսկ առաջիկա ամիսներին: 

Խորհուրդը գտնում է, որ 2011թ. տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը, հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի ձևավորման վրա, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թվականի երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:

Դիտում՝ 6551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW