«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» կավելացնի ՓՄՁ վարկավորման ծավալը
11.04.2011 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» մտադիր է ընթացիկ տարում մեծ ուշադրություն դարձնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանն ասել է, որ «այս տարվա առաջին եռամսյակում ՓՄՁ վարկավորմանն արդեն ուղղվել է $2 մլն, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսվում է այդ նպատակով տրամադրել եւս $10 մլն»:
«Դա օրինաչափություն է. ճգնաժամն ընկրկում է, տնտեսությունն ակտիվանում է: Դրանից ելնելով` մենք փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը համարում ենք հեռանկարային ուղղություն մեզ համար: 2010թ. բանկն արդեն ընդգրկվել է ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրով ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակում: ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումն ընկած է նաեւ մինչեւ 2013թ. բանկի ռազմավարական զարգացման ծրագրի հիմքում»,- ասել է Վիգեն Բարսեղյանը:
Նա նշել է, որ ՓՄՁ վարկավորումն իրականացվելու է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Համաշխարհային բանկի հետ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» ՀԲ-ի` արտոնյալ պայմաններով ֆինանսավորման ծրագրում ընդգրկելու ընթացակարգի մեկնարկի վերաբերյալ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: