Ենթակառուցվածքների բացակայությունը խոչընդոտում է գյուղատնտեսական վարկերի մատչելիությանը

06.04.2011 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի բանկերի միության նախագահ  (ՀԲՄ) Աշոտ Օսիպյանն այսօր ասել է, որ գյուղատնտեսության ապահովագրությունը «թանկ ապրանքատեսակ է»:

Ինչպես հաղորդում Է Մեդիամաքսը, Աշոտ Օսիպյանն ասել է, որ գյուղատնտեսության ոլորտում առկա են բարձր ռիսկեր: «Ի տարբերություն այլ ոլորտների ռիսկերի, գյուղատնտեսության մեջ կան դժվար կանխատեսելի ռիսկեր, օրինակ կլիմայական ռիսկը», - ասել է նա: 

Օսիպյանի խոսքերով, գյուղատնտեսության ապահովագրության զարգացմանը խոչընդոտում է նաեւ ենթակառուցվածքների բացակայությունը, մասնավորապես, գյուղատնտեսական տեխնիկայի կադաստրի, կենդանիների պասպորտիզացիայի բացակայությունը:

Դիտում՝ 7919

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW